Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերին Գետաշենում ջրարբիացվել է մոտ 500 հեկտար արոտ

Վերին Գետաշենում ջրարբիացվել է մոտ 500 հեկտար արոտ

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում այս տարվա արոտի շրջանի հենց սկզբից անասնագլխաքանակի համար խմելու ջուր կմատակարարվի ավելի քան 500 հեկտար արոտավայրերում կամ գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, նախորդ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակում Վերին Գետաշենում, Արմաղան լեռան լանջերին, կառուցվել է արոտների ջրարբիացման համակարգը  սնուցող 800 մետր երկարությամբ ջրատար եւ ջրարբիացման երեք կետ: Առաջին կետը գտնվում է գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա, նախրագնա ճանապարհին, որտեղ անասունները ջրվելու են ինչպես արոտ գնալիս, այնպես էլ՝ վերադառնալիս: Ջրարբիացման երկրորդ կետը գյուղից գտնվում է 6, երրորդ կետը՝ 7 կիլոմետր հեռավորությամբ:

Ծրագրի իրականացման համար ծախսվել է 46 միլիոն դրամ, որից 2 միլիոն 300 հազար դրամը ներդրել է Վերին Գետաշենի գյուղապետարանը:»Համակարգը սնուցող ջրատարի կառուցումով ջրարբիացվում են ոչ միայն մեր համայնքի, այլ նաեւ Մադինայի, Լիճքի եւ Զոլաքարի վարչական տարածքներում գտնվող արոտավայրերը: Սա նախկինում գործող ջրարբիացման ընդհանուր համակարգ է եղել, որն ընդհատվել է համակարգը սնուցող ջրատարի վթարների եւ ոչ լիարժեք սպասարկման հետեւանքով: Նոր ջրատարի կառուցումից հետո համակարգը մեր ու վերահիշյալ համայնքների համար անխափան գործելու է արդեն այս տարվա արոտի շրջանի հենց սկզբից»,-հավաստեց Ռուբիկ Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]