Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փարիզում հայ մտավորականի անունով փողոց է անվանակոչվել

Փարիզում հայ մտավորականի անունով փողոց է անվանակոչվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքից 14 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Վիրոֆլ շրջանի փողոցներից մեկն անվանակոչվել է պոլսահայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ Զապել Եսայանի անունով:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը` հղում անելով Ֆրանսիայի հայկական «Նոր Յառաջ» պարբերականին:

Արարողությանը ներկա են եղել Շավիլի հոգևոր հովիվ տեր Գուրգեն վարդապետ Աղաբաբյանը, հայ նախկին ռազմիկների միության նախագահ Անտուան Պաղտիկյանը, ինչպես նաև հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ: Շուրջ հարյուր հոգուց բաղկացած բազմության առաջ հանդես է եկել Վիրոֆլի քաղաքապետ Օլիվիե Լիպրենը: Հակիրճ գովեստի խոսք ասելով Եսայանի մասին`  նա պատմել է, թե իրենք պատահաբար են տեղեկացել , որ պոլսահայ գրողը 1923-1929 թվականներին ապրել է հենց այն փողոցին հարակից տարածքում, որն էլ անվանակոչվել է իր անունով: Նշելով, որ Ֆրանսիայում կնոջ անուն կրող փողոցները ընդհանուրի մեջ հազիվ վեց տոկոս են կազմում` Լիպրենը կարևոր է համարել այս երևույթը:

 Անվանակոչության արարողությունից հետո ներկաները հրավիրվել են քաղաքապետարան` ունկնդրելու Զապել Եսայանին նվիրված դասախոսություն:

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Պոլսի Սկյութար թաղամասում: Ավարտել է տեղի Սուրբ Խաչ վարժարանը, 1895 թվականից Փարիզում հաճախել է Սորբոնի համալսարանի գրականության և փիլիսոփայության դասընթացներին: 1909 թվականին Ադանայի կոտորածների ժամանակ ստեղծված պատվիրակության կազմում մեկնել է այնտեղ, ինչից հետո կիլիկիահայերի ողբերգությունը պատկերել է «Ավերակներու մեջ» գրքում, «Անեծքը» և «Նոր հարսը» պատմվածքներում: 1915 թվականին խուսափելով ձերբակալությունից և աքսորից` նա ապաստանել է Թիֆլիսում, այնուհետև մեկնել Ֆրանսիա: 1926 թվականին Եսայանը գալիս է Հայաստան և ստացած տպավորություններով գրում «Պրոմեթեոս ազատագրված» գիրքը: 1933 թվականից հաստատվում է Խորհրդային Հայաստանում` դասավանդելով ֆրանսիական գրականություն: 1936 թվականի աքսորվում է Սիբիր, որտեղ էլ 1943 թվականին անհայտ հանգամանքներում մահանում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]