Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մթնոլորտի զոնդարկման բնագավառում Հայաստանը միակն է Հարավային Կովկասում

Մթնոլորտի զոնդարկման բնագավառում Հայաստանը միակն է Հարավային 
Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունը «Կամավոր համագործակցություն» ծրագրի շրջանակներում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունից (ՀՕԿ) ստացել է ևս 300 ռադիոզոնդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում մթնոլորտի զոնդարկում կատարվում է միայն Հայաստանի Հանրապետությունում` Երևանի աէրոլոգիական կայանի կողմից` օրական մեկ անգամ, Գրինվիչի ժամանակով ժամը 00:00-ին: Հատկանշական է այն փաստը, որ կայանն ընդգրկված է Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության գլոբալ կլիմայական դիտարկումների համակարգի (GCOS) մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրության գլոբալ ցանցում (GUAN): Երևանի աէրոլոգիական կայանը ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայի մոնիթորինգի ենթատարածաշրջանային Կենտրոն է և իրականացնում է ամսական և սեզոնային կլիմայի մշտադիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:

ՀՕԿ-ի Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունը 2014թ.-ի ընթացքում ստացել է 1200 ռետինե փուչիկ, որոնց միջոցով իրականացվում է ռադիոզոնդերի բացթողումը մթնոլորտի վերին շերտեր, իսկ 2015թ.-ի հունվարին՝ ևս 300 ռադիոզոնդ, որոնց ընդհանուր արժեքը 36 մլն դրամից ավելի է: Ռադիոզոնդերի ստացված քանակը հնարավորություն կընձեռի իրականացնել մթնոլորտի վերին շերտերի զոնդարկում: ՀՕԿ-ի հետ սերտ համագործակցությունն ունի 10 տարվա պատմություն և Հարավային Կովկասի տարածաշրջանում բացառիկ է:

Մթնոլորտի զոնդարկումը եղանակի, մասնավորապես, վտանգավոր օդերևութաբանական երևույթների կանխատեսման համար ունի որոշիչ նշանակություն: Զոնդարկման տվյալները հնարավորություն են տալիս ստանալու մթնոլորտի ուղղաձիգ կտրվածքի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, խոնավության, քամու ուղղության և արագության վերաբերյալ տեղեկատվություն: Բացի այդ, ստացված տվյալների և գետնամերձ շերտի ջերմաստիճանի միջոցով գնահատվում է տրոպոսֆերայի անկայունության էներգիայի չափը, որի մեծ արժեքը պայմանավորում է հզոր կույտ-անձրևային ամպերի զարգացում, առատ տեղումների, ինչպես նաև փոթորկային քամիների առաջացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]