Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՓՄՁ-ների ներկայացուցիչները կրկին կառավարության շենքի առջև են

ՓՄՁ-ների ներկայացուցիչները կրկին կառավարության շենքի առջև են

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մի քանի տոնավաճառների աշխատակիցներ վերսկսեցին բողոքի ակցիաները կառավարության շենքի առջև, ովքեր իրենց բողոքն են հայտնում փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկության դեմ: Դրանով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1տոկոսի, միաժամանակ, տնտեսավարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ տնտեսավարողները թիկունքով են կանգնել դեպի կառավարության շենքը, որպես բողոք: Միաժամանակ, ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ թիկունքով շրջվելը ոստիկանության աշխատակիցների դեմ չէ, այլ կառավարության:

Առևտրականները հայտարարեցին, որ ցանկանում են գործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար, և իրենց պահանջն է կասեցնել նոր օրենքի կիրառումը: Նրանց խոսքով՝ փոքր և միջին բիզնեսը չի կարող այդպես աշխատել, քանի որ չունեն մեծ եկամուտներ:

Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։

Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսավարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝ տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝շրջանառության հարկի 5 տոկոսի չափով:

Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]