Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամը կազատվի զինվորական ծառայությունից

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամը կազատվի զինվորական 
ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևը (ծնված՝ 1988 թվականի մայիսի 26-ին, բնակության վայրը`  ք. Երևան, Աբովյան, 9) կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստի օրակարգում:

Մուրտազալիևը հանդես է գալիս 74 կիլոգրամ քաշային կարգում, հանդիսանում է 2011-2014 թվականների Եվրոպայի առաջնությունների երկրորդ  և երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող:

Մուրտազալիևը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում նախապատրաստվում է մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային  օլիմպիական խաղերին, ինչպես նաև 2015 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։

Նա հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]