Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լաթաքիա քաղաքի բնակելի թաղամասերը հրթիռակոծության թիրախ են դարձել

Լաթաքիա քաղաքի բնակելի թաղամասերը հրթիռակոծության թիրախ են դարձել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Լաթաքիա քաղաքի բնակելի թաղամասերում հունվարի 26-ին 2 հրթիռ է ընկել, ինչի հետևանքով 1 երեխա զոհվել, ևս 7 խաղաղ բնակիչներ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ` հրթիռներից մեկն ընկել է Ալի Ջամալ թաղամասում, իսկ մյուսը՝ բնակելի Կանինիս թաղմաասում՝ պատճառելով միայն նյութական վնասներ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ նախօրեին հրթիռներ ընկնելու հետևանքով Լաթաքիայի բնակելի թաղամասերում 3 զոհ և 9 վիրավոր է գրանցվել:

Լաթաքիայի հյուսիսային գյուղերում տարածված ահաբեկչական խմբավորումները պարբերաբար ռմբակոծում են անվտանգ գյուղերն ու քաղաքները: Նրանք անմիջական աջակցություն են ստանում Թուրքիայից:

Դամասկոսի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով հունվարի 25- ին զոհվել է 6, վիրավորվել՝ 53 մարդ: Մայրաքաղաք Դամասկոսում պայթել է ավելի քան 40 հրթիռ, որոնք ընկել են հիմնականում Մզզե, Աբու Ռումանա  թաղամասերում, Աբբասյան հրապարկում, Բաղդադի փողոցում, ինչպես նաև Քաֆր Սուսա, Ալ Միդա, Ալ Ֆահհամա, Առ Ռոուդա թաղամասերում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]