Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկովյան բանակցությունների մասնակիցներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը. Լավրով

Մոսկովյան բանակցությունների մասնակիցներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում սիրիական ճգնաժամի վերաբերյալ բանակցությունների նպատակն է վերականգնել Սիրիայի խաղաղությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հունվարի 26-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ավելացնելով, որ հանդիպման մասնակցիները հայտարարել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության մասին:

Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Լավրովը, հնարավոր է, հունվարի 28-ին մասնակցի Մոսկվայում միջսիրիական բանակցություններին: Նրա խոսքով, եթե բոլորը հավաքվեն և կառուցողական խոսակցություն լինի երկու կողմերի հետ, հնարավոր է, հետագայում կայանա հանդիպում Լավրովի հետ:

Բոգդանովը նաև նշել է, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայում մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին: Մոսկվայում են նաև սիրիական ընդդիմության մոտ 30 անդամներ:

Մոսկվայում հունվարի 26-ից մեկնարկած հանդիպումը անվանել են ֆորում, որն ունի կառուցողական բնույթ, և այն հիմք կարող է հանդիսանալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար, որն ընդհատվել էր մեկ տարի առաջ:

Սիրիայի ներքին ընդդիմության  Ազգային համակարգող կոմիտեն համաձայնել էր պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ հայտարարելով, որ չեն կարող բաց թողնել երկրում արյունահեղությունը դադարեցնելու հնարավորությունը, որը շարունակվում է 4 տարի: Ստամբուլում ձևավորված` Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի 5 անդամներ, այդ թվում` նախկին ղեկավար Ահմադ ալ Ջարբան նույնպես համաձայնել են մասնակցել բանակցություններին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]