Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Գերմանիայում

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի ակումբային թիմերի Գերմանիայի առաջնությունում, որտեղ 14 ակումբների թիմեր էին մեկնարկել, երեկ երեկոյան կայացան կիսաեզրափակչի երկրոդ հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին է հայտնում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առանց իր առաջատարի՝ 2014 թ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (նա մինչ այս իր թիմի կազմում 4 անընդմեջ հաղթանակ է տոնել) հանդես եկած «Մայնց -88»-ը, հունվարի 17-ին կիսաեզրափակչի առաջին հանդիպումում 9:10 հաշվով զիջեց անցած առաջնության չեմպիոն «Նենդիգենին»:

Այդ հանդիպմանը «Մայնց-88»-ի կազմում ելույթ ունեցավ ազատ ոճի մեր ճանաչված վարպետներից մեկը՝ 30-ամյա Միհրան Ջաբուրյանն, ով իր անցկացրած վերջին բոլոր գոտեմարտերում հաղթանկաներ էր տոնել ու մեծ ներդրում ուներ թիմի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու գործում: Այս անգամ Միհրանը համառ ու անզիջում պայքարում 5:6 հաշվով զիջեց «Նենդիգենի» կազմում ընդգրկված Մոնակոյի ներկայացուցիչ, 35-ամյա Գենադի Տուլբեային, ով մոլդովացի հանրահայտ ըմբիշ է ու այդ երկրի հավաքականի կազմում 2003 թ դարձել է աշխարհի փոխչեմպիոն, 2001 և 2005 թթ Եվրոպայի չեմպիոն, իսկ Մոնակո տեղափոխվելուց հետո, 2014թ.-ին Ֆինլանդիայում ընթացած Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային կարգում դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն:

Երեկ կայացած «Նենդիգեն»-«Մայնց-88» պատասխան հանդիպմանը, որ կայացավ հանրահայտ «Գեյզինգեն» մարզապալատում` 2000 հանդիսականների ներկայությամբ, «Մայնց-88»-ի կազմում 98 կգ քաշային կարգում ասպարեզ մտավ նաև Արթուր Ալեքասանյանը: «Ճերմակ արջը» փայլուն անցկացրվեց հերթական գոտերմարտն ու 9:0 հաշվով պարտության մատեց Պետեր Օհլերին և իր թիմին թանկարժեք 3 միավոր պարգևեց: Միհրան Ջաբուրյանն այս անգամ գոտեմարտելու հնարավորություն չունեցավ, քանի որ «Նենդիգեննշ» այս անգամ 57 կգ քաշային կարգում հունահռոմեկան ոճի ըմբիշ էր ներկայացրել՝ Վիկտոր Չիբանուին, ով 16:0 հաշվով հաղթեց «Մայնց-88»-ի ներկայացուցիչ Իլլար Սեֆային ու թիմային 4 միավոր պարգևեց իր թիմին: Այնպես որ, Ալեքսանյանի փայլուն գոտեմարտը բավարար չեղավ թիմային վերջնական հաղթանակ տոնելու համար: Նրա թիմակիցները վճռրոոշ պահին չկարողացան օգնել աշխարհի չեմպիոնին ու «Մայնց-88»-ն այս մրցամարտում ընդհանուր՝ 10:13 հաշվով զիջելով մրցակցին՝ դուրս մնաց հետագա մրցապայքարից: 

Երկրորդ տարին անընդմեջ երզափակիչ մտավ «Նենդիգենն», որի կազմում անցած մրցաշրջանում չեմպիոնի կոչման էր արժանացել նաև մեր անվանի ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը

Այս անգամ եզրափակչում «Նենդիգենի» մրցակիցը կլինի «Վեինգարտենն», որը երեկ 10:7 (առաջին մրցամարտում հաղթել էր 11:6) հաշվով պարտության մատնեց «Քյոլերբախին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]