Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եղիսաբեթ 2-րդն աշխարհի ամենատարեց միապետն է

Եղիսաբեթ 2-րդն աշխարհի ամենատարեց միապետն է

ԼՈՆԴՈՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Բեն Աբդել Ազիզա Ալ Սաուդի մահվանից հետո Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հռչակվել է աշխարհի ամենատարեց միապետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով euromag-ը, այս տարի ապրիլի 21-ին կլրանա թագուհու 89-ամյակը: Տարեց միապետերի ցանկում են նաեւ Մալազիայի թագավոր Աբդու Խալիմ Մուադզամ Շախն ու Թայլանդի թագավոր Պումիլոն Ադուլյադետը:

Թագուհին կարող է ռեկորդ գրանցել նաեւ որպես Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց թագուհի: Մինչ այժմ այդ տիտղոսը պատկանում է Վիկտորիա թագուհուն, ով երկիրը ղեկավարել է 63 տարի, 7 ամիս եւ 3 օր` 1837թ. հունիսի 22-ից մինչեւ 1952թ. հունվարի 22-ը: Իր նախատատիկին այս հարցում հաղթելու համար Եղիսաբեթ 2-ը, ով ստանձնել է գահը 1952թ. փետրվարի 6-ին, պետք է գահակալի գոնե մինչեւ այս տարվա սեպտեմբերի 10-ը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]