Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարը և դեսպանները քննարկել են Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման խնդիրները

Բնապահպանության նախարարը և դեսպանները քննարկել են Ֆիոլետովոյի 
հանքավայրի շահագործման խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ քննարկել է «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված թույլտվության ընթացակարգը և խնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանների բարձացրած անհանգստությանն ի պատասխան` Արամայիս Գրիգորյանը նշել է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, գործընթացն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:.

«Այս պահին «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծի բնապահպանական փորձաքննության գործընթացը կասեցված է: Հետագա գործողություններում ՀՀ օրենսդրության համապատասխան հնարավորինս հաշվի կառնվեն ազդակիր համայնքի կարծիքն ու դիրքորոշումը»,- ասել է նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]