1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում փաստել է, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում  փաստել է, որ Ադրբեջանը դարձել է լուրջ 
սպառնալիք տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը,  ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ օգտվելով ընթացիկ զեկույցով հանդես գալու իր իրավունքից, բարձրաձայնել է հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին վերջին մեկ ամսվա ընթացքում տիրող իրավիճակի մասին` շեշտելով, որ սահմանում տեղի ունեցող դեպքերի ողջ պատասխանատվությունն այսօր կրում են ադրբեջանական իշխանությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հերմինե Նաղդալյանը Եվրոպայի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության եւ վերջինիս կողից սահմանին ագրեսիա հրահրելու փորձերի շուրջ: ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանի զեկույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի գործընկերներ,

2014 թ-ի նոյեմբերին, ԵԽԽՎ Մշտական Կոմիտեն ընդունեց «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին» բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից  Եվրոպայի խորհրդի` բանտարկյալների հանձման մասին պայմանագրի չարաշահումը` արդարացնելու համար Սաֆարովի անհապաղ ազատ արձակումը: Վեհաժողովը հիշեցրեց, որ միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայությամբ բարի կամքի սկզբունքը պահանջում է պայմանագրերի մեկնաբանում` իրենց առարկաների և նպատակների համապատասխան:     

Մենք ողջունում ենք Վեհաժողովի  սկզբունքային դիրքորոշումը այս խնդրի շուրջ  և անդամների միասնությունը իրենց դիրքորոշման մեջ` կանխելու Կոնվենցիայի աղաղակող չարաշահումը հետագա այլ դեպքերում, ինչպես որ արվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ 2012-ին Սաֆարովի գործի առնչությամբ:

Ադրբեջանական պատվիրակության բոլոր փորձերը` արդարացնելու  բարբարոսական հանցագործությունը, տապալվեցին, Ադրբեջանը փորձեց հրահրել հակահայկական ատելություն: Սա շատ վտանգավոր քաղաքականություն է, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին` գլոբալ առումով. վաղը յուրաքանչյուրը կարող է դառնալ Ադրբեջանի թիրախը:

Այդ պատճառով մենք բանեցնում ենք մաքսիմալ զգուշավորություն ` գործընկերների նախաձեռնություններին առնչվելիս, որոնք ուղղված են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի  փխրուն խնդիրը:  Բոլոր պրովոկացիոն քննարկումներն այս զգայուն թեմայի շուրջ, ինչպես նաև, միջազգային կազմակերպության կողմից ներկայացված ցանկացած անհավասարակշիռ  փաստաթուղթ պարարտ հող է դառնում սահմանի անկայունության համար: Ադրբեջանն անում է առավելագույնը` սրելու իրավիճակը կոնֆլիկտի գոտում:

Ադրբեջանական սադրանքները սահմանի վրա  հանգեցնում են բազմաթիվ մահերի` երկու կողմից էլ, որոնց պատասխանատվությունը ընկնում է բացառապես Ադրբեջանի ղեկավարության վրա:

Վերջերս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ուղղաթիռի խոցումը վարժական թռիչքի ընթացքում, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողի կյանք, Բաքվի հանցագործ սադրանքի ևս մեկ ապացույցն է: Ավելին` Ադրբեջանը կոպտորեն խախտեց միջազգային մարդասիրական իրավունքի նորմը` ուղղաթիռի խոցման տարածքը շարունակաբար պահելով ինտենսիվ կրակահերթի տակ` համարյա տասն օր անհնարին դարձնելով սպանված անձնակազմի մարմինների էվակուացումը:

Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, վստահության հաստատման միջոցառումների շուրջ, Բաքուն օր օրի խորացնում է ճեղքը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:

 Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:  

Ես կցանկանայի կրկնել, որ մենք լիովին համաձայն ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ կոնֆլիկտը այլ կերպ, քան խաղաղ ճանապարհով, լուծվել չի կարող: Որքան արագ Ադրբեջանի ղեկավարությունը սա գիտակցի, այնքան ավելի բանակցային գործընթացը արդյունավետ կլինի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման ուղղությամբ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]