Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մազի ստորաբաժանումներն ամփոփել են 2014 թվականին արձանագրված դեպքերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մազի 
ստորաբաժանումներն ամփոփել են 2014 թվականին արձանագրված դեպքերը

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանում հունվարի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մազի ստորաբաժանումներն ամփոփել են 2014 թվականին արձանագրված դեպքերը: Տարեկան հաշվետվությամբ են հանդես եկել Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների պատասխանատուները: Նրանք ներկայացրել են անցյալ տարի տեղի ունեցած արտակարգ դեպքերն ու պատահարները« դրանց հետևանքով առաջացած նյութական վնասների չափերն ու զոհերի թիվը: Խորհրդակցությանը ներկա էին  ՀՀ ՏԱԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանը և ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզի համայնքապետերը:

2014 թվականին 2013-ի համեմատ Շիրակի մարզում 18-ով նվազել է արտակագ դեպքերի թիվը, սակայն զոհերի թիվն աճել է 16-ով, աճել է նաեւ վիրավորները թիվը: Պատճառն, ըստ ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության  պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանի, մարզում ՃՏՊ-ների թվի եւ դրանց հետեւանքով նաեւ զոերի ու վիրավորների թվի աճն է: Ի դեպ, խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների եւ արտակարգ դեպքերի մասին, Մարատ Սարիբեկյանը նշեց, որ Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած պատահարից հետո ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ տարածքում տեղադրվել է արագաչափ: 

Ընդանուր առմամբ, մարզում 2014 թվականին արձանագրվել է 543 արտակարգ պատահար: Մարզում անցած տարի որոշակի աշխատանքներ իրականացվել են նաեւ հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինման, կառույցների նորոգման եւ մասնագիտական կադրերի համալրման ուղղությամբ, սակայն դեռ բացեր կան: Փրկարարական վարչության  պետը նախարարության ներկայացուցիչներին ներկայացրեց առաջարկությունների փաթեթ, որը բավական բազմաբովանդակ էր՝ Գյումրիում եւս մեկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստեղծումից մինչեւ տեխնիկական հագեցվածություն եւ այլ խնդիրներ:

Մարզի տարածքում անցյալ տարի 35-ով  ավելացել է նաեւ հրդեհներին թիվը: Այս մասին տեղեկացրեց ՇՄ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ  Սամվել Խաչատրյանը: Մարզում արձանագրված հրդեհի 203 դեպքի պատճառով նյութական վնասի չափը կազմելէ մոտ 87 մլն դրամ:

Անդրադարձ եղավ նաեւ  ՀՀ ՏԿԱԻՆ սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության և հիդրոօդերեւութաբանական  ծառայությունների աշխատանքներին:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]