Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները կկարողանան լսել Ալ Եսայանի դասախոսությունը

ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները կկարողանան լսել Ալ Եսայանի 
դասախոսությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը փետրվարի  3-ին` կհյուրընկալի «Այքոնէփս» ընկերություն համահիմնադիր և «Integrien» ընկերության հիմնադիր Ալ Եսայանին:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ից, նա ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին կփոխանցի ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձը և կներկայացնի ոլորտի գլոբալ զարգացման միտումների վերաբերյալ իր տեսակետն ու կանխատեսումները:

Ալ Եսայանը հայազգի ճանաչված գործարար և ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և տասնյակ աշխատատեղեր, իսկ 2010 թվականին Ալ Եսայանի հիմնադրած  «Integrien» ընկերությունը ձեռք բերվեց ամպային տեխնոլոգիաների առաջատար Vmware միջազգային ընկերության կողմից, որը  նախատեսում է առաջիկա 4 տարիներին 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:

Արդեն 25 տարի է, որ Ալ Եսայանը ամբողջ աշխարհում հանդես է գալիս իր դասախոսություններով՝ ոգևորելով և ոգեշնչելով հազարավոր երիտասարդների, ովքեր նպատակ ունեն իրենց ընկերությունները ստեղծել: Նա գիտի` ինչպես ճանապարհ հարթել սկսնակ բիզնեսների համար` ներգրավելով անհրաժեշտ ռեսուրսներ և գործընկերներ, ինչպես լավագույնս կիրառել ժամանակակից փորձը, և ամենակարևորը` գիտի ինչպես կամք և վճռականություն ներդնել: 

Այս անգամ ևս նա ոչ միայն կփոխանցի ձեռներեցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողության հասնելու իր գաղտնիքները, այլև կպատասխանի մասնակիցների հարցերին` կապված ձեռներեցության, ներդրումների հայթհայթման, գլոբալ միտումների հետ, ինչպես նաև կոգեշնչի իր լսարանին ձեռնարկել նոր ու կարևոր նախաձեռնություններ:

Դասախոսությունը բաց է բոլոր ցանկացողների համար: Գրանցվելու համար ցանկացողներին խնդրում են ուղարկել իրենց անուն/ազգանունը, էլ. հասցեն և մասնագիտությունը հետևյալ էլ. հասցեին՝ վերնագրի տողում նշելով   «Ալ Եսայանի  դասխոսություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]