1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քննվող քրեական գործերի թիվն աննախադեպ աճել է. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

Քննվող քրեական գործերի թիվն աննախադեպ աճել է. Հատուկ քննչական 
ծառայության պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 546 քրեական գործ՝ նախորդ տարվա 239-ի դիմաց: Այս մասին հունվարի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարեց ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը: Նա նշեց, որ քննված 546  քրեական գործից 54-ը փոխանցվել է նախորդ տարվանից, իսկ 492-ը վարույթ է ընդունվել հաշվետու տարում: Հաշվետու տարում վարույթ ընդունված գործերից 282-ը հարուցվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից, 158-ը ստացվել է քրեական հետապնդման մյուս մարմիններից, իսկ մնացածը անջատվել է այլ գործերից կամ վերսկսվել է:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Մուշեղ Բաբայանի փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 546 քրեական գործից ավարտվել են 235-ը  կամ 43 տոկոսը:

«Դատի տրված 110 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 38-ը, 2 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ 70 անձի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց: Դատարան ուղարկված քրեական գործերով արդարացման դատավճիռներ չեն կայացվել»,- ՀՔԾ կատարած աշխատանքների վիճակագրությունը ներկայացրեց Մ. Բաբայանը:  

«Նախորդ տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայությունից դատարան ուղարկված քրեական գործերն ըստ բնույթի եղել են. կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ`  4 քրգործ՝ 5 անձի վերաբերյալ, անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված` 1 քրգործ՝ 2 անձի վերաբերյալ, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` 1 քրգործ՝ 1 անձի վերաբերյալ»,- հավելեց ծառայության պետի տեղակալը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]