Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն 
Կիլիկիո Կաթողիկոսի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի՝ օրերս կայանալիք 2015 թվականի անդրանիկ նիստից առաջ, քննարկել են պետական հանձնաժողովի աշխատանքները և միջազգային ու միջեկեղեցական հարթակներում, սփյուռքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից այդ աշխատանքներին մասնակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին և սերտ համագործակցությանը, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրներին ու առկա մարտահրավերներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]