Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ասադը մեղադրել է Էրդողանին

Ասադը մեղադրել է Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը ծանր մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի Նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկյան Foreign Affairs հանդեսին տված հարցազրույցում Ասադը Էրդողանին «Ալ Կաիդա»-ի եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության «գաղափարական աջակից» է անվանել:

Հանդեսի թղթակցի այն հարցին`  «Էրդողանի՞ն եք մեղադրում, ում հետ մի ժամանակ լավ հարաբերություններ եք ունեցել», Ասադը պատասխանել է. «Այո: Քանի որ Էրդողանը կապված է «Ալ Կաիդա»-ին կից «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությանը: Դրանք 20-րդ դարի սկզբին բռնություն տարածող` քաղաքական իսլամը գերադասող առաջին իսլամիստական կազմակերպություններն են: Իսկ նա ամուր կերպով հավատում է այդ արժեքներին: Էրդողանը ֆանատիկոս է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]