Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ «Ազդակ Բացառիկ 2015» ժողովածուի շնորհանդեսը

Տեղի ունեցավ «Ազդակ Բացառիկ 2015» ժողովածուի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցավ  Բեյրութի «Ազդակ» օրաթերթի «Ազդակ Բացառիկ 2015» ժողովածուի շնորհանդեսը՝ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի և մի շարք հայաստանաբնակ ու սփյուռքահայ գործիչների մասնակցությամբ:

«Տարեցտարի ավելի է դժվարանում տպագիր մամուլ հրապարակելը և համապատասխան ընթերցողին գտնելը: Իհարկե, ավելի հեշտ ու արդյունավետ կլինի այս աշխատությունը տեղափոխել էլեկտրոնային դաշտ, սակայն, գիտակցելով «Ազդակ Բացառիկ»-ի դերը, չնայած բազմաթիվ խնդիրների առկայությանը, մենք կատարում ենք այս գործը, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել հովանավորներին, լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել այս աշխատության պատրաստման աշխատանքներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը և հավելեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լիբանանում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված:

Նա նաև նկատեց, որ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

Գանտահարյանի խոսքով` թուրքական լոբբինգին հակազդելու համար հայաստանյան ցանցային տեղեկատվական կենտրոնները պետք է գործեն համակարգված:«Ապագայում «Ազդակի» թուրքալեզու տարբերակի հրատարակման համար մեծ ծավալի աշխատանքներ են պահանջվում, սակայն ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի մենք թշնամու լսարանին կարողանանք հասանելի դարձնել Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները և մեր պահանջատիրությունը»,- ընդգծեց բանախոսը:

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին իր հերթին նշեց, որ պատանի տարիքից աշխատել է «Ազդակ» օրաթերթում: «Պետք է ասեմ, որ իմ քաղաքական փորձառությունը ես ձեռք եմ բերել հենց «Ազդակում» աշխատելու ընթացքում: Սա ամենահին թերթն է, որը երկար տարիներ հրատարակվում է, այն համայն հայության թերթն է, քանի որ անդրադառնում է աշխարհում ապրող հայության բոլոր խնդիրներին: Բացի այդ, մենք Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին տեղեկանում ենք հենց «Ազդակի» միջոցով»,-ասաց նա և հավելեց, որ 1970-ական թվականներից հրատարակվող  «Ազդակ Բացառիկ-ը պատմագիրք է և մնայուն արժեք է ապագա սերունդների համար:

«Ազդակ Բացառիկ 2015»-ի շուրջ 350 էջանոց հատորին աշխատակցել են լրագրողներ, հեղինակներ և գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]