Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեհրանն իր պարտքն է համարում պաշտպանել բոլոր կրոնական փոքրամասնությունների իրավունքները

Թեհրանն իր պարտքն է համարում պաշտպանել բոլոր կրոնական 
փոքրամասնությունների իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի կրոնական փոքրամասնությունների հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն իր պարտքն է համարում պաշտպանել բոլոր կրոնական փոքրամասնությունների իրավունքները:  Յունեսին այս մասին ասել է Հայոց կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-րդ Թարմունու հետ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Հայերը Իրանի պատմության մասն են»,- ասել է պաշտոնյանˋ հավելելով, որ իրանական բոլոր ցեղերը և կրոնական փոքրամասնությունները խաղաղ համագոյակցել են իրար հետ:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը`  վկայակոչելով իրանական «Իրնա» գործակալությունը, նա երախտագիտություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների վերաբերյալ հստակ և շիտակ դիրքորոշում հայտնելու համար:
Պատրիարքն իր հերթին նկատել է, որ Հռոմի պապն առաջիններից էր, ով դեմ է դուրս եկել ֆրանսիական շաբաթաթերթում վիրավորական ծաղրանկարների հրապարակման դեմ: «Խոսքի ազատությունը չի նշանակում վիրավորել այլ կրոնները»,- ասել է պատրիարք Թարմունին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]