Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԻԼԻՊ-ի սպառնալիքի պատճառով Բաքվում ուժեղացվել է դեսպանատների պահպանությունը

ԻԼԻՊ-ի սպառնալիքի պատճառով Բաքվում ուժեղացվել է դեսպանատների պահպանությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում աշխարհի առաջատար երկրների եւ եվրոպական պետությունների դիվանագիտական առաքելությունների անվտանգության հետ կապված հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել: Այս մասին, ինչպես հաորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է axar.az լրատվական կայքը:

Նշվում է, որ այդ միջոցառումներն ուղղված են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից աշխարհում ստեղծված հոգեբանական լարվածությունը նվազեցնելուն, եւ ծառայում են դիվանագիտական առաքելությունների վստահության ամրապնդմանը:

Օրերս եվրոպական Another Western Dawn News հրատարակչությունն Ադրբեջանում ԻԼԻՊ-ի սպառնալիքի վերաբերյալ սենսացիոն նորություն էր հրապարակել: Այնտեղ ասվում էր, որ ԻԼԻՊ-ի «ներքին գործերի նախարար» Աբդուլ-Վահիդ Ահմեդը Ադրբեջանից մարտիկներին կոչ էր արել զինված պայքար տանել Արեւմուտքի կողմից պաշտպանվող ադրբեջանական իշխանությունների դեմ:

«Մենք պետք է փրկենք իսլամի արժեքավոր քաղաքներից Բաքուն: Կասկած չկա, որ Ադրբեջանի տեղն ու նրա ռեսուրսներն իսլամական աշխարհում վերկանգնվելու են», -հայտարարել էր նա:

Հրատարակությունը նշել էր, որ իսլամիստ ջիհադականներին ուղղորդող եւ ֆինանսավորող Սաուդյան Արաբիան 1998 թվականից սկսել է գաղտնի կերպով պատրաստել եւ կազմավորել արմատական մոջահեդներին Ադրբեջանում: Նշվել էր նաեւ, որ հետագայում Սիրիայում սկսել են կռվել հենց այն ջիհադականները, որոնք նախապատաստվել են այդ ջոկատներում:

Հետաքրքիր է, որ մի քանի օր հետո թուրքական «Ենի Չաղ» թերթը հոդված էր հրապարակել Ադրբեջանում ԻԼԻՊ-ի գործունեության ակտիվացման մասին: Այնտեղ ասվում է, որ ԻԼԻՊ-ի անդամների 90 տոկոսը Սիրիա են մեկնել Թուրքիայով, եւ այդ արյունալի կազմակերպության ձեռքերը կարողացել են հասնել նաեւ Ադրբեջան:

Ադրբեջանական կայքը նշում է, որ Սիրիա մեկնող ադրբեջանցիների դեմ իշխանությունների ձեռնարկած միջոցառումներն արդյունավետ չեն: Վերջերս իր երեք երեխաների, մոր, քրոջ եւ փեսայի հետ Սիրիա էր մեկնել Շաքիի շրջանի Դաշյուզ գյուղի բնակիչ Էլնարա Մամեդովան: 9 հոգուց բաղկացած խումբը Սիրիա է հասել Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով:

Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի խոսքով, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, ԻԼԻՊ-ի կազմում կռվող մարտիկները Ադրբեջան վերադառնալուց հետո կարող են իրական սպառնալիք դառնալ:

Ինչ վերաբերում է Բաքվում դեսպանատների անվտանգության ուժեղացմանը, կայքի զրուցակիցը սենսացիոն հայտարարություն է արել: «Հետաքրքիր է, որ այդ անվտանգության միջոցառումների ուժեղացումը կատարվել է Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի Գերմանիա եւ Դավոս կատարած այցերից հետո: Հնարավոր է, որ Գերմանիայի կանցլերին ինչ-որ լրտեսական տեղեկություններ է փոխանցվել ԻԼԻՊ-ի սպառնալիքի մասին: Գերմանիան շատ ակտիվ է ԻԼԻՊ-ի հետ պայքարում, եւ այդ երկրի հետախուզական մարմինները լուրջ տվյալներ ունեն ամբողջ աշխարհում այդ ահաբեկչական կազմակերպության բջիջների մասին», - ասել է կայքի աղբյուրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]