Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ Է մտցրել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում. Յացենյուկ

Կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ Է մտցրել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում. Յացենյուկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրության ռեժիմ սահմանել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, ինչպես նաեւ բարձր պատրաստության ռեժիմ մտցնել ամբողջ երկրի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հայտարարել Է վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության օրենսգրքին համապատասխան, նախարարների կաբինետը որոշում Է ընդունել պետական մակարդակով արտակարգ դրություն սահմանելու մասին: Կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրության ռեժիմ մտցնել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքներում: Կառավարությունը նաեւ որոշում Է ընդունել բարձր պատրաստության ռեժիմ սահմանել պետության ամբողջ տարածքում: Այս որոշումների ընդունման նպատակը իշխանության բոլոր մարմինների գործունեության լիակատար կոորդինացումն Է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,-ասել Է Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]