Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել. ՊՆ մամուլի խոսնակ

Մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել. ՊՆ 
մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը վերջին օրերին սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետևանքով զոհված ադրբեջանցի զինծառայողների հարազատներին հորդորում է իրենց որդիների ճակատագրերի մասին պարզաբանում պահանել սեփական ԶՈւ-երի հրամակազմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրառումը ՊՆ մամուլի խոսնակը կատարել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք:

Այո մենք չենք թաքցնում, որ կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել: Զոհվածների հարազատները կարող են սեփական ԶՈւ-երի հրամակազմից պարզաբանում պահանջել, թե սույն ամսի 23-26-ը ինչ ճակատագիր են ունեցել Գյոալի-Գետաբեկի ուղղությամբ տեղակայված 812-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտանության տեղամասում, Զիվլյան-Դաշքեսան ուղղությամբ տեղակայված 191-րդ լեռնահրաձգային բրիգադի տեղամասում, Քեմերլիի ուղղությամբ տեղակայված 707-րդ մոտոհրաձգային բրիգադի և Կիյամադդինլիի ուղղությամբ տեղակայված 161-րդ մոտոհրաձգային բրիգադի պաշտպանության տեղամասում ծառայող ավելի քան 15 զինծառայողները:

Հ.Գ. Ի դեպ Ադրբեջանի ՊՆ-ին խորհուրդ կտայինք տարբերել ականանետը նռնականետից, քանի որ ականանետի դեպքում զոհերն ու ավերածությունները լրիվ այլ կլինեին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]