Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փասադենայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանի հիմնարկեքը

Փասադենայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանի 
հիմնարկեքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Փասադենա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Pasadena News-Star-ն, արարողությանը մասնակցել են հուշարձանի հեղինակ,  Դիզայնի արվեստի կենտրոնի քոլեջի ուսանողուհի Քեթրին Մենարդը, Փասադենայի Հայոց ցեղասպանության հանձնախմբի խորհրդի անդամներ, քաղաքային պաշտոնյաներ, հայկական եկեղեցու և դպրոցների ներկայացուցիչներ:

Հուշարձանը նշակված է մինիմալիստական ոճով, սակայն ունի հարուստ խորհրդաբանական նշակություն: Այն եռոտանի է, որը խորհրդանշում է այն եռոտանիները, որոնցից Հայոց ցեղասպանության տարիներին կախել են հայ ղեկավարներին: Մտահղացման համաձայն` յուրաքանչյուր 21 վայրկյանը մեկ եռոտանու գագաթից ջրի կաթիլներ կկաթեն հատակին` տարվա մեջ կազմելով ուղիղ 1.5 միլիոն կաթիլ` խորհրդանշելով 1.5 միլիոն զոհերին: Ջրի կաթիլները ոչ թե կուտակվելու են հատակին, այլ ժամանակի ընթացքում կաթիլ առ կաթիլ ձևափոխելու են այն` իրենց հետքը թողնելով գետնի վրա: Հուշարձանի շրջակայքում կտնկվի տասներկու նռնենի, որոնք կանվանվեն պատմական Հայաստանի տասներկու նահանգների անուններով:

«Մենք միասնական թիմ ենք` իրենց սերն ու ժամանակը տրամադրող մարդկանցով: Այս ծրագիրը սիրո, ներողամտության և ճշմարտության մասին է»,- ասել է Մենարդը:

Հուշարձանի բացման արարողությունը նախատեսվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմինˋ ապրիլի 18-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]