Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

2morrow անկախ կինոյի փառատոնի հաղթող Է ճանաչվել «Հրաշքներ» ֆիլմը

2morrow անկախ կինոյի փառատոնի հաղթող Է ճանաչվել «Հրաշքներ» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2morrow/Վաղը» արդի անկախ կինոյի ութերորդ միջազգային փառատոնի Մեծ մրցանակն ստացել Է իտալացի ռեժիսոր Ալիչե Ռորվախերի «Հրաշքներ» ֆիլմը, հաղորդում «Արմենպրես»-ը՝ հղում անելով փառատոնի մամուլի ծառայությանը:

«Հրաշքներ» կինոնկարն ավելի վաղ ժյուրիի Մեծ մրցանակին Է արժանացել Կաննի կինոփառատոնում, ինչպես նաեւ պարգեւներով Է նշվել Աբու Դաբիի, Սեւիլիայի եւ Մյունխենի փառատոններում:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, «Հրաշքները» պատանի Ջելսոմինայի հասունանալու պատմությունն Է: Իր ընտանիքի հետ նա ապրում Է Իտալիայի գյուղական վայրում: Նրա հայրը՝ մեղվաբույծ Վոլֆգանգը, փորձում Է Ջելսոմինային  եւ նրա երեք քույրերին զերծ պահել արդի աշխարհի վտանգներից, բայց ավանդական ապրելակերպը խորտակում են օտարականները՝ «Հրաշքներ» հեռուստաշոուի ստեղծողները, ինչպես նաեւ Մարտին անունով տղան, որին գյուղական վայր «են աքսորում»դժվար դեռահասների վերադաստիարակաման շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]