Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբամային կրկին բռնացրել են պաշտոնական միջոցառման ժամանակ ծամոն ծամելիս

Օբամային կրկին բռնացրել են պաշտոնական միջոցառման ժամանակ ծամոն ծամելիս

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կրկին բռնացրել են պաշտոնական միջոցառման ժամանակ ծամոն ծամելիս: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Times of India-ին, այս անգամ Միացյալ Նահանգների ղեկավարը համընդհանուր ուշադրություն Է գրավել Նյու Դելիում Հանրապետության օրը (ազգային տոն)՝ հունվարի 26-ին, կայացած զորահանդեսի ժամանակ:

Ցանցում տարածված լուսանկարներում որսացել են այն պահը, երբ Օբաման ծամոնը բերանից հանել Է այն ժամանակ, երբ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նրան ինչ-որ բան Էր ասում: Ինչպես նշում Է NDTV-ն, ԱՄՆ-ի նախագահը նախ հանել Է ծամոնը, իսկ հետո այն կրկին բերանն Է դրել:

The New York Times-ը գրում Է, որ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի ղեկավարը ծամում Է «Նիկորետտե» ծամոն (նիկոտինի փոխարինող):

Ավելի վաղ Օբաման օբյեկտիվներում արդեն հայտնվել Էր ծամոն ծամելիս: 2014 թվականի նոյեմբերին նա քննադատվել Էր Պեկինում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում նման պահվածքի համար: Սպիտակ տան տերը ծամոնը բերանում հայտնվել Է նաեւ նույն տարվա օգոստոսին Ֆրանսիայում տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված Էր Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am