Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի կրկեսը արտագնա ելույթներ կունենա Հայաստանի և ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորականների համար

Երևանի կրկեսը արտագնա ելույթներ կունենա Հայաստանի և ԼՂՀ սահմանները 
պաշտպանող զինվորականների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի օրվա առթիվ Երևանի կրկեսը նախաձեռնել է արտագնա ելույթների շարք՝ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ սահմանները պաշտպանող մեր զինվորականների համար: Նոյեմբերյանի, Բերդի, Իջևանի, Ճամբարակի, Քարվաճառի տարածաշրջաններում իրենց ծառայությունն իրականացնող հայրենիքի պաշտպանների համար կրկեսի արտիստները բազմաժանր ու զվարճալի ծրագիր են պատրաստել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայությունից, կրկեսի արտիստները ելույթներ են ունենալու ոչ միայն զորամասերում, այլև մտադիր են ուրախացնել անմիջականորեն մարտական դիրքերում հերթապահության մեջ գտնվող զինվորներին:

Համերգային ծրագրում հիմնականում ընդգրկված են կլոունադայի համարներ: Զինվորներին նաև առաջարկվելու է մասնակցել ներկայացմանը: Զինվորների ինտերակտիվ մասնակցությունը խթանվելու է զանազան մրցանակներով:

Կրկեսի այս հյուրախաղերը բարեգործական են և իրականացվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ: «Արվեստը՝ բանակին» խորագրով այս համերգային ծրագիրը մշակել է Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի ղեկավար Նաիրա Պետրոսյանը: Ի դեպ, փետրվարի 15-ից կսկվի ստուդիայի ընդունելությունը: Կրթությունը ստուդիայում անվճար է: Հավելենք, որ Երևանի կրկեսի այս տարվա բոլոր ելույթները նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, լեգենդար Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյա հոբելյանին:

Նախատեսվում է, որ Երևանի կրկեսի շենքը շահագործման կհանձնվի 2016 թվականին: Իսկ մինչ այդ, կրկեսի պրոֆեսիոնալ արտիստները ելույթներով հանդես են գալիս արտասահմանյան երկրներում, ստուդիայի արտիստների մի մասն էլ հյուրախաղերով շրջում է Հայաստանում ու Արցախում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]