Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հունվարի 27-ի գիշերը արևմտյան շրջաններում, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում հունվարի 27-ի գիշերը կա տեղումների թույլ հավանականություն, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հունվարի 28-ին, 29-ի ցերեկը, 30-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-30-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +10 աստիճան, հունվարի 31-ին` +11 աստիճան:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]