Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թատրոնի և կինոյի ինստիտուտը տարին եզրափակել է առանց պարտքերի և խնայել է 8 միլիոն դրամ

Թատրոնի և կինոյի ինստիտուտը տարին եզրափակել է առանց պարտքերի և 
խնայել է 8 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նախորդ տարին եզրափակել է առանց պարտքերի և 8 միլիոն դրամ է խնայել:

Այս մասին հունվարի 26-ին Ստեղծարար տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն-փրոդաքշնի բացման արարողության ժամանակ նշեց ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը:

«Երկու օր առաջ տեղի ունեցավ բուհի կառավարման խորհրդի նիստը, և մենք նախորդ տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրինք: Բուհն առանց պարտքերի է փակել տարին: Բոլոր՝ այդ թվում վարկային պարտքերը, մարված են, և 2015 թվական ենք մտնում 8 միլիոն դրամ խնայողությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ԵԹԿՊԻ ռեկտորը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ ԵԹԿՊԻ-ն 2014 թվականի համեմատ այս տարի շուրջ 37 միլիոն դրամ ավելի գումար է ստանալու: «Բացի ենթակառուցվածքների զարգացումից՝ բուհը հնարավորություն կունենա նաև զարգացման այլ ծրագրեր իրականացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բուհի թիմին»,-նշեց նախարարը:

Դավիթ Մուրադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց լրացուցիչ գումարի համար՝ նշելով, որ այն հնարավորություն կտա բուհին կատարել դեպի առաջ տանող քայլեր:

Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը հիմնադրվել է 1944 թվականին  և ունեցել է երեք բաժիններ՝ դերասանական, ռեժիսորական, թատերագիտական:1999 թվականին բուհի մասնագիտական ուղղվածությունն ընդլայնվել է և այն ստացել է «Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» անվանումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]