Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ նիստում առաջարկվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների գծով զեկուցող նշանակել

ԵԽԽՎ նիստում առաջարկվել է Ադրբեջանում   քաղբանտարկյալների գծով զեկուցող նշանակել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր սկսված ձմեռային նստաշրջանում առաջարկվել է օրակարգ մտցնել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների գծով ինստիտուտը վերստեղծելու անհրաժեշտության մասին հարց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել են ԵԽԽՎ-ի նստաշրջանին մասնակցող Ադրբեջանի մշտական ներկայացուցչության անդամները:

Նրանց խոսքով` մի շարք եվրոպացի պատգամավորներ, մասնավորապես սոցիալիստների խմբակցության նախագահ Անդրեաս Գրոսը, պնդել են, որ անհրաժեշտ է արդիականացնել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցը: Նիստում ունեցած ելույթում Ա. Գրոսը բարձրացրել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների գծով զեկուցողի ինստիտուտը վերստեղծելը լիագումար նիստի օրակարգ մտցնելու մասին հարցը:

ԵԽԽՎ-ում ելույթ ունեցողները հայտարարել են, որ նրանք բոլորը բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել Բաքվի իշխանություններին:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ կան, որոնցից 41-ը համարվում են «խղճի բանտարկյալներ»:

Իրենց հերթին Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալների առկայությունը եւ նշում, որ դատապարտվածները պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]