Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանի մի շարք ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ են կատարվել

Երևանի մի շարք ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ են կատարվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ հանգամանքով պայմանավորված`2015 թվականի հունվարի 26-ից որոշ երթուղիներից օգտվող քաղաքացիներն այսուհետ կսպասարկվեն տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ երթուղիներից:

Մասնավորապես, թիվ 11 երթուղուց օգտվողները Գաջի գործարանից մինչև «Փեթակ» տոնավաճառ ընկած ճանապարհահատվածը կարող են տեղափոխվել թիվ 18 ավտոբուսային երթուղով: Թիվ 15 երթուղուց օգտվողները Աէրացիայից մինչև Աբովյան պուրակ կարող են տեղափոխվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայիններով: Թիվ 31 ավտոբուսային երթուղուց օգտվողները կարող են սպասարկվել թիվ 5 և թիվ 53 ավտոբուսային երթուղիներով` Կենտրոնական ավտոկայանից դեպի Նոր Նորքի 4-րդ զանգված, իսկ Նոր Նորքի 9, 7 և 5-րդ զանգվածները կսպասարկվեն թիվ 53 ավտոբուսային երթուղով: Թիվ 51 երթուղու ավտոբուսներից օգտվողներն էլ կարող են տեղափոխվել զուգահեռ գործող թիվ 22, 5, 26 և այլ երթուղիներով:

Հունվարի 27-ից թիվ 40 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 35 երթուղու ավտոբուսներով, որի ուղեգիծը կերկարացվի մինչև Նոր Նորքի 5-րդ զանգված: Իսկ թիվ 30 ավտոբուսային երթուղուց օգտվող քաղաքացիները կարող են տեղափոխվել թիվ 18 երթուղու ավտոբուսներով:

Երթուղագծերի վերանայման աշխատանքները շարունակվում են, այլ փոփոխությունների դեպքում հանրությանը լրացուցիչ կիրազեկվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]