Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարկերի թանկացումը կազդի տնտեսության մեջ ներքին ներդրումների ծավալի վրա. փորձագետ

Վարկերի թանկացումը կազդի տնտեսության մեջ ներքին ներդրումների ծավալի 
վրա. փորձագետ

 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկերի կողմից առաջարկվող վարկային տոկոսադրույքների բարձրացումը կնվազեցնի տնտեսության մեջ ներդրումների ծավալը:

 Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` ընդգծելով, որ արտադրողների համար անհնար կլինի բիզնեսը կազմակերպել 18 կամ 20 տոկոս տոկոսադրույքով վարկերով: «Այդ պարագայում մենք հասնելու ենք 90-ականների վիճակին, երբ միայն առևտրի որոշ ոլորտներում էր ձեռնտու նման բարձր տոկոադրույքով վարկ վերցնելը, իսկ արտադրութուններին  դա բացարձակ չի բավարարում: Ոչ մի ընկերություն այդքան մարժայով չի աշխատում, մարժան չի կարող հավասար լինել տոկոսադրույքին»,- ասաց Մակարյանը:

Որպես ֆինանսավորման այլ աղբյուր Մակարյանը նշեց միջազգային կառուցների կողմից տրամադրվող օգնությունը, սակայն նկատեց, որ այդ ֆինանսավորման համար պետք են երաշխիքի մեխանիզմներ, որոնք Հայաստանում չկան:

Գործատուների միության նախագահը խոսեց նաև բանկերի հնարավոր միաձուլումների մասին` նկատելով, որ այդ դեպքում գործազրկության վտանգի առջև կկանգնեն բազում բանկային աշխատակիցներ: «Միավորվելուց հետո բանկերը նույն քանակի աշխատողներ չեն վերցնի, սկսած ղեկավարությւոնից մինչև միջին կարգի աշխատակիցները»,- ասաց նա: Չնայած դրան` միությունը որևէ առաջարկ չունի բանկերի աշխատակիցների շրջանում գործազրկության հարցի լուծման համար, քանի որ Մակարյանի խոսքով` դրա համար պատասխանատու է բանկերի միությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]