Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցացիան կօգնի նախկին մարզիկներին

Ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցացիան կօգնի նախկին 
մարզիկներին

ԵՐԵՎԱՆ, 26  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոզանում կառուցված նոր շտաբ-բնակարան է տեղափոխվել ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիան: Գործկոմի հերթական նիստի օրակարգի գլխավոր հարցը գործուն սպորտին հրաժեշտ տվող մարզիկներին օգնելն է: Պետք է 50 հոգու աշխատանքի տեղավորել միջազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր հովանավոր «Սամսունգ»  ընկերությունում: Նախատեսվում է նաև Սեուլի ազգային համալսարանի հետ համագործակցության հուշագիր ստորագրել: Սա թույլ կտա նախկին մարզիկների համար «Մարզական մենեջմենթ» մասնագիտության 1,5-ամյա ուսուցում կազմակերպել (հատկապես զարգացող երկրների) Հարավային Կորեայի մայրաքաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

ԱՕԿ –ների միջազգային ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ ալ Ֆահադ ալ Սաբահը գործկոմի նիստում ասել է, որ հարկ է օգնել, մասնավորապես, փոքր երկրների ԱՕԿ-ներին, որոնց համար անհասանելի է անհրաժեշտ մակարդակի գիտելիքներ տալ նախկին մարզիկներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]