Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի ղեկավարությունն իր զինվորների կյանքը ստորադասում է ներքին քաղաքական շահերին. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանի ղեկավարությունն իր զինվորների կյանքը ստորադասում է ներքին 
քաղաքական շահերին. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ղեկավարությունն իր վարած քաղաքականությամբ փակուղի է տարել երկիրը և հիմա հիստերիկ գործողություններով փորձում է դուրս գալ այդ իրավիճակից: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Որքանով Ադրբեջանում սաստկանում են քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները, բռնությունները և այդ կապակցությամբ միջազգային հանրության կողմից դատապարտող հայտարարություններ են լինում, Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը և սրել իրավիճակը հակամարտության գոտում, ինչը բերում է նաև մարդկային զոհերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նա ցավով նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարության համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին: «Եվ իրենք իրենց զինվորներին նայում են որպես համակարգչային վիրտուալ զինվորիկների և օրական հարյուրավոր երիտասարդների դեպի մահ են ուղարկում»,- նշեց Նալբանդյանը:

Նալբանդյանն ընդգծեց, որ սա չի նշանակում, թե Հայաստանը միջազգային հանրության հետ չպետք է շարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար: «Սակայն գնալով ավելի ու ավելի շատ հարցեր են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության և իրավիճակը սթափ գնահատելու կարողության վերաբերյալ: Վերջերս մի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահն ասում է, որ Ադրբեջանում մամուլն ազատ է, իսկ իր վարկանիշը 90 տոկոսից ավելի: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ՝ չնայած հայտնի են միջազգային հանրության մեկնաբանությունները»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]