Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում շարունակվում է համաքաղաքային ստորագրահավաքը

Գյումրիում շարունակվում է  համաքաղաքային ստորագրահավաքը

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում շարունակվում է  համաքաղաքային ստորագրահավաքը Ավետիսյանների գերդաստանի  սպանության կասկածյալին/ներին/ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու եւ արդար դատավճռի  պահանջով: Այս պահին արդեն գործընթացը  բավական ակտիվ ընթացքի մեջ է՝ կամավորների օգնությամբ ստորագրահավաքի պահանջագիրը ներկայացվում է Գյումրու տարբեր թաղամասերում:

 Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքացիական  ակտիվի անդամ Արմեն Ներսիսյանը: Ներկայացված պահանջագիրը պնդում  է` կասկածյալը (ները) պետք է գտնվի ՀՀ իրավազորության ներքո և պատիժը պետք է կրի ՀՀ արդարադատության կողմից:

Ստորագրահավաք-պահանջագիրն ուղղված է ՀՀ նախագահին և ՀՀ ազգային ժողովին:  Թեեւ ստորագրահավաքին  բոլոր ցանկացողները կարող են մասնակցել նաեւ առցանց, սակայն, ինչպես ասում են նախաձեռնության հեղինակները, սորագրահավաքը դեռ համազգային չէ, այլ շարունակում է մնալ համաքաղաքային:

«Սրանով մենք վերահաստատում ենք հրապարակային ակցիաների միջոցով ձևավորված պահանջը եւ պնդում ազգային արժանապատվությունը բավարարող դատավարական ընթացք: Այս  հարցում պետք է պահանջատեր լինենք մինչև վերջ»,-ավելացրեց Արմեն Ներսիսյանը:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]