Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաքվում ԱՄՆ դեսպանությանը թույլ չեն տվել նոր շենք կառուցել

 Բաքվում ԱՄՆ դեսպանությանը թույլ 
չեն տվել նոր շենք կառուցել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Բաքվում ԱՄՆ նոր դեսպանատան շինարարության մասին ավելի վաղ ստորագրված պայմանագրից: Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնը քննադատել է 2013 թվականին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին 2014 թվականի փետրվարին համագործակցության կոչով նամակ էր հղել Ադրբեջանի` երրորդ անգամ «վերընտրված» նախագահ Իլհամ Ալիեւին:

Ադրբեջանական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ամերիկյան նոր դեսպանատունն անհրաժեշտություն է, քանի որ ներկայիս 100-ամյա շենքը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ չափազանց փոքր է:

«Չնայած շենքը նորմալ վիճակում պահելու մենեջմենթի հուսահատ ջանքերին, դեսպանատան ներկայիս շենքը ողբալի վիճակում է: Ադրբեջանի կառավարությունը բազմիցս շրջափակել է դեսպանատան համալիր կառուցելու համար նոր տեղ ստանալու վերաբերյալ դեսպանության ջանքերը», -2014 թվականի ապրիլ-մայիսին հրապարակած զեկույցում հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարությունը:

Միեւնույն ժամանակ Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների հարցերում: «Ադրբեջանի կառավարության պաշտոնական անձանց հետ կառուցողական համագործակցություն կարգավորելու ԱՄՆ ջանքերն ընտրություններից հետո դժվարացել են անգամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում», -նշված է փաստաթղթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]