Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքում կապահովվի տոնական ձևավորում

Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքում կապահովվի տոնական 
ձևավորում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 172 հեռախոսազանգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Թեժ գծերով» բարձրացված հարցերից պատասխանվել և լուծում է ստացել 130-ը, 42 հարց դեռևս կատարման ընթացքում է:

Հայոց բանակի օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կապահովվի տոնական ձևավորում, կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Զեկուցվել է նաև, որ օրվա խորհրդին համահունչ՝ տոնական միջոցառումներ կանցկացվեն քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային հաստատություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]