1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ակամայից կրում է ռուսական շուկայի ճգնաժամի հետևանքները. փորձագետ

Հայաստանն ակամայից կրում է ռուսական շուկայի ճգնաժամի հետևանքները. 
փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտահանողների համար բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ռուսական շուկայում տիրող անորոշությունների հետևանքով: Պատվերների բացակայության և ռուբլու արժեզրկման պատճառով արտադրողները չեն կարողանում իրացնել իրենց ապրանքները ՌԴ շուկաներում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը  նշեց, որ Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են այդ խնդիրը և կփորձեն լուծումներ գտնել: «Ցանկանում ենք ինչ-որ կերպ փոխհատուցել այն վնասները, որ կրում են արտահանողները ՌԴ շուկաներում ճգնաժամային իրավիճակի արդյունքում: Խոսքը վերաբերում է  հիմնականում գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մակարյանը:

Գործատուների միության նախագահի խոսքով` Հայաստանի արտահանողները ուշ արձագանքեցին Ռուսաստանում կատարվող իրադարձություններին` արդյունքում կրելով մեծ վնասներ: «Մեր խնդիրն այն է, որ չունենք կոնսոլիդացված բրենդ, իսկ առանձին ընկերությունները փոքր քանակությամբ են արտահանում կատարում և չեն կարող գրավել շուկաներ: ՌԴ շուկայում ստեղծված իրավիճակից կարողացան օգտվել, օրինակ, Թուրքիայի կամ Ղազախստանի գործարարները, բայց ոչ հայերը»,- ասաց նա: Մակարյանը նշեց, որ իր համար դեռ պարզ չի` Ռուսաստանը ինչպես է շարունակելու իր քաղաքականությունը այլ երկրների հանդեպ, սակայն ընդգծեց, որ դա ազդելու է Հայաստանի գործարարների և տնտեսության վրա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]