Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Չնախատեսված վայրում աղբ թափող իրավաբանական անձանց անունները կհրապարակվեն

Չնախատեսված վայրում աղբ թափող իրավաբանական անձանց անունները 
կհրապարակվեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ բնակչության, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ այս ուղղությամբ 77 վարչական արձանագրություն է կազմվել:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքն ու պարբերաբար հանրությանը ներկայացնել այն հասցեները, որտեղ աղբը կուտակվում է չնախատեսված վայրերում, դատարկ աղբարկղերի կողքին: «Մենք պետք է բոլորս միասին պայքարենք այս արատավոր երևույթի դեմ: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով ունեն համապատասխան լիազորություններ և պետք է ամբողջությամբ օգտագործենք բոլոր  հնարավոր միջոցները ցանկալի արդյունքի հասնելու համար: Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել մասնավոր տնատիրությունների հատվածները, ինչպես նաև այն հասցեները, որտեղ հաճախակի է նկատվում ոչ սահմանված վայրերում աղբի կուտակում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]