1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 3.9 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 3.9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվար-դեկտեմբերին 3.9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցել միայն շինարարության ոլորտը, որն անցած տարեսկզբից վերագտել էր աճի միտումը ֆինանսատնտեսական ճգնաժամի անկումից հետո, սակայն հետո կրկին սկսեց նվազում արձանագրել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալը նվազել է 4,3 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 0,5 տոկոսով աճ է գրանցվել տարվա ցուցանիշով: 2013թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7,8 տոկոսով և կազմել 1 տրիլիոն 110 միլիարդ 200.4 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 7,2 տոկոսով` կազմելով 993 միլիարդ 369.5 մլն դրամ:

Առեւտրի շրջանառությունն աճել է 1,6 տոկոսով և կազմել 2 տրիլիոն 402 մլրդ 820.7 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 288 միլիարդ 155.7 միլիոն դրամ, 2,7 տոկոսով աճել է 2013թ. հունվար-դեկտեմբերի ցուցանիշից: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով (171 հազար 120 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 1 տոկոսով (5 միլիարդ 920.9 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 2,7 տոկոսով (1 միլիարդ 519.3 մլն դոլար), իսկ ներմուծումը` 0,4 տոկոսով (4 միլիարդ 401.6 մլն դոլար):

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-դեկտեմբերին եղել է 415.92: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]