Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանական բանակում կկրճատեն ավագ հրամանատարական կազմի մինչեւ մեկ երրորդը. Sky News

Բրիտանական բանակում կկրճատեն ավագ հրամանատարական կազմի մինչեւ մեկ երրորդը. Sky News

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ժամանակներս բրիտանական բանակը հարկադրված կլինի լքել ավագ հրամանատարական կազմի սպաների մինչեւ մեկ երրորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մի աղբյուր:

Լրագրողների տվյալներով՝ այս միջոցը նպատակամղված Է ծախսերի կրճատմանը եւ զինված ուժերի ղեկավարման արդյունավետության բարձրացմանը: Այժմ բրիտանական բանակում շուրջ 200 մարդ ունի գեներալի աստիճան՝ կիսով չափ պակաս, քան ԱՄՆ-ում, բանակների թվաքանակի հնգապատիկ տարբերության դեպքում: Ինչպես սպասվում Է, կրճատումը կվերաբերի ընդհանուր առմամբ 500 գնդապետների եւ 200 գեներալների: Sky News -ում նշում են, որ այս պլանի իրագործումը կարող Է դառնալ «հարյուր տավա ընթացքում զինված ուժերի ամենախոշոր բարենորոգումը»:

Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, տակավին անցյալ շաբաթ վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Էր, թե բանակը չի կրճատվի, քանի դեռ ինքը մնում Է կառավարության ղեկավար: Պաշտպանության նախարարությունը ծրագրում Է, որ մինչեւ 2020 թվականը Բրիտանիան կունենա 82 հազար մարդուց բաղկացած կանոնավոր ուժեր, եւս 30 հազարը մշտապես կգտնվի պահեստում: Հաղորդվել Է, որ կառավարությունում քննարկում են բանակը մինչեւ 60 հազար մարդ կրճատելու հնարավորությունը, սակայն Քեմերոնը հերքել Է այդ հաղորդումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]