1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում Facebook-ը եւ Twitter-ը կարգելափակվեն

Թուրքիայում Facebook-ը եւ Twitter-ը կարգելափակվեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Գյոլբաշը վարչական դատարանի որոշման համաձայն այդ երկրում մասնակիորեն կարգելափակվեն մի շարք սոցիալական ցանցեր, այդ վթում` Twitter-ը եւ Facebook-ը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը: 

Նշվում է, որ դա պայմանավորված է այն բանով, որ որոշ սոցցանցերում Մուհամեդ մարգարեին վիրավորող ծաղրանկարներ են հրապարակվել եւ գրառումներ արվել: Բացի այդ, անցյալ տարեվերջին սոցցանցերում Թուրքիայի հետախուզական կազմակերպության (MIT) կողմից Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբներին եւ ահաբեկչական խմբավորումների զինյալներին զենք եւ սպառազինություն ուղարկվելու կասկածներն ապացուցող նյութեր են հրապարակվել: Մասնավորապես, տեսագրություն էր տարածվել Սիրիա զենք տեղափոխող Թուրքիայի MIT-ի մի քանի բեռնատարներ Ադանայում կանգնեցվելու եւ խուզարկվելու մասին:

Անցյալ տարվա մարտի 21-ին թուրքական դատարանի որոշմամբ արգելափակվել էր Twitter սոցիալական ցանցը: Ապրիլի 5-ին արգելափակվել էր Youtube սոցիալական ցանցը: 2014 թվականի մարտի 27-ին Youtube-ում տարածվել էր Սիրիայում իրադրությանը նվիրված գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերիր Գլխավոր շտաբի եւ հետախուզության ղեկավարները: Դրանից հետո Թուրքիայում Youtube սոցցանց մուտքն արգելափակվել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]