1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևան-Սևան ճանապարհին «Նիսսան Տիանա»-ն գլորվել է ձորը

Երևան-Սևան ճանապարհին «Նիսսան Տիանա»-ն գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 26-ին` ժամը 11.09-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ «Արծիվի» արձանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ում «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZN 001 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ս., ծնված 1985թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը` մոտ 25 մ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Հ.Ս.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]