1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքագետը պարզաբանում է սահմանին լարվածության սրացման հավանական պատճառները

Քաղաքագետը պարզաբանում է սահմանին լարվածության սրացման հավանական 
պատճառները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության սրացումը 2015 թվականի սկզբին կանխատեսելի էր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա առանձնացրեց երեք հիմնական պատճառներ, որոնք կարող են նպաստել Ադրբեջանի նման ռազմավարությանը: Առաջինն, ըստ նրա, կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: «2014 թվականի վերջին և 2015-ի սկզբին բավական ինտենսիվ էին ադրբեջանա-թուրքական բարձրագույն մակարդակի հանդիպումները, և ակհնհայտ է, որ երկու երկրների միջև պայմանավորվածություն կա համատեղ ջանքերով միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ցեղասպանության հարյուրամյակիցˋ տարածաշրջանում մեկ այլ օրակարգային հարց առաջացնելով»,- մեկնաբանեց Մելիք-Շահնազարյանը:

Ադրբեջանի ագրեսիվ հարձակողական քաղաքականության և արհեստական կերպով հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում լարվածության սրման պատճառ կարող է լինել նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Քաղաքագետը պարզաբանում է, որ նոր տնտեսական միությունը կարող է լուրջ անվտանգության գործոն լինել Հայաստանի համար: «2015 թվականի հունվարի 1-ից տարածաշրջանում աշխարհաքաղաքական վիճակ է փոխվել, և Հարավային Կովկասի երկրներից մեկը փաստացի դարձել է միջազգային խոշոր միության անդամ: Ադրբեջանում լիովին հասկանում են, որ այդ միության արդյունավետ գործելու դեպքում, երբ այն կկարողանա համարժեքորեն արձագանքել իր տնտեսությանն սպառնացող բոլոր տեսակի մարտահրավերներին, այդ թվումˋ ռազմական, բավական լուրջ անվտանգության գործոն է դառնալու Հայաստանի համար,-նշում է վերլուծաբանը,-Ադրբեջանի նպատակն է միջազգային ընկալումների մակարդակում սովորական դարձնել այն իրողությունը, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը կարող է գտնվել պատերազմական իրավիճակում, և նրա սահմանները կարող են մշտապես գնդակոծության մեջ պահվել»:

Եվ, վերջապես, երրորդ պատճառը, որ հարևան երկիրն իրականացնում է վերջին երեք տարիներին, տարածաշրջանում խաղաղություն վաճառողի դերում հանդես գալն է: Մելիք-Շահնազարյանը նշում է, որ թե´ Ռուսաստանը, թե´ ԱՄՆ-ը, թե´ Եվրոպական միություննˋ ի դեմս Ֆրանսիայի շահագրագռված են տեսնելու կայուն և կանխատեսելի Հարավային Կովկաս: Իրավիճակը սրելով մինչև վտանգավորի աստիճան` Ադրբեջանը փորձում է բանակացությունների ընթացքում դիվիդենտներ քաղել: «Ադրբեջանական այս մարտավարությանը նպաստում է նաև այն, որ ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո միջազգային զսպան մեխանիզմները Հարավային Կովկասում այլևս չեն գործում»,- հավելում է նա:

Ադրբեջանական արկածախնդրությանը նպաստում է նաև այդ երկրի ղեկավարության այն համոզմունքը, որ Հայաստանը երբեք նախահարձակ չի լինի: «Բաքվում նման համոզմունք կա: Ադրբեջանը վստահ է, որ ինքը կարող է լարել իրավիճակը մինչև անհրաժեշտ սահմանի և չսպասել նախահարձակ գործողությունների: Իմ խորին համոզմամբˋ սա Ադրբեջանի գլխավոր սխալներից է: Մանավանդ, որ այդ մասին հայտարարություններ հնչել են նաև ՀՀ և ԼՂՀ պաշտոնյաների կողմից»,- ասում է նա:

 Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, անդրադառնալով հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ ներկայացրած 7 կետից բաղկացած հրամանին, նշել էր, որ ՀՀ ԶՈՒ միջին և ստորին օղակների հրամանատարներին տրված հակառակորդի նկատմամբ ինքնուրույն կանխարգելիչ գործողություններ իրականացնելու թույլտվությունն ուղղված է գործողությունների կատարելագործմանը: «Հրամանատարների գործողություններին ազատություն տալը հնարավորություն է ստեղծելու նախահարձակ լինել»,- պարզաբանեց Օհանյաննˋ ընդգծելով, որ բարձր է գնահատում սահմանին և շփման գծում մեր հրամանատարների ցուցաբերած համարձակությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]