1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտափորձերն ապացուցել են ծամոնի արդյունավետությունն ախտահարույց մանրԷների դեմ պայքարում

Գիտափորձերն ապացուցել են ծամոնի արդյունավետությունն ախտահարույց մանրԷների դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծամոնը կարող Է բերանի խոռոչում վերացնել ախտահարույց մանրԷները: Ծամոնի մեն-միակ շերտիկը տասը րոպեում որսում Է 100 միլիոն մանրԷ (թքի մեջ միկրոօրգանիզների միջին քանակի տասը տոկոսը): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտությունը ներկայացված Է PLoS One հանդեսում, իսկ դրա մասին հակիրճ հաղորդում Է Daily Mail-ը:     

Գիտափորձերից մեկի ժամանակ կամավորների բերանի խոռոչ են նետվել սահմանափակ քանակությամբ մանրԷներ, ինչից հետո մարդկանց խնդրել են տասը րոպե ծամոն ծամել: Պարզվել Է, որ յուրաքանչյուր շերտիկի բաժին Է ընկել շուրջ հարյուր միլիոն մանրԷ: «Որսված մանրԷները երեւացել են սքանավորող Էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված պատկերներում»,- հաղորդում Է հոդվածը: Սակայն օգուտ Է բերում սոսկ անշաքար ծամոնը. քաղցր նյութերը լոկ սնում են բերանի խոռոչում եւ ատամների վրա բնակվող մանրԷներին:    

Ծամոնն առավելագույնս արդյունավետ Է օգտագործման առաջին 30 վայրկյաններին. այնուհետեւ մանրԷներն ավելի ու ավելի վատ են որսվում: Դեռ ավելին, անդադար ծամելու դեպքում միկրոօրգանիզմների մի մասը վերադառնում Է բերանի խոռոչ:

Կատարված հետազոտության հիման վրա գիտնականները հույս ունեն մշակել ծամոն, որը կգործի ընտրողաբար եւ բերանի խոռոչում կվերացնի առանձին տեսակի ախտահարույց մանրԷներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]