Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՍԻՐԻԶԱ-ի հաղթանակը դեմոկրատական ապտակ Էր Եվրամիությանը. Մարին Լե Պեն

ՍԻՐԻԶԱ-ի հաղթանակը դեմոկրատական ապտակ Էր Եվրամիությանը. Մարին Լե Պեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը Հունաստանի խորհրդարանական ընտրություններում արմատական ձախ ուժերի կոալիցիայի (ՍԻՐԻԶԱ) հաղթանակը համարել Է դեմոկրատական ապտակ Եվրամիությանը. տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ուրախ եմ այն ահավոր ապտակի համար, որ հույն ժողովուրդը հենց նոր հասցրեց Եվրոպական միությանը»,-գրել Է Լե Պենը «Թվինթեր»-ի իր Էջում:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ՍԻՐԻԶԱ-ն հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում: Նախնական տվյալներով՝ այն ստանում է ձայների 36,37 տոկոսը, ինչը 149 տեղ Է ապահովում 300-տեղանոց միամանդատ խորհրդարանում: Վարչապետ Անտոնիս Սամարասի «Նոր ժողովրդավարություն» աջ կենտրոնամետ կուսակցությունը հավաքում է ձայների 27,81 տոկոսը (76 տեղ): Երրորդ տեղում ծայրահեղ աջ «Խրիսի Ավգի» («Ոսկե արշալույս») կուսակցությունն է՝ 6,29 տոկոս ձայներով (17 տեղ):

40-ամյա Ալեքսիս Ցիպրասը, Աթենքի կենտրոնում ելույթ ունենալով իր հազարավոր կողմնակիցների առջեւ, ասել է, որ Հունաստանը հունվարի 26-ից չեղյալ է հայտարարում խիստ խնայողության միջոցառումները: «Հունաստանը շրջում է էջը՝ անցյալում թողնելով խիստ խնայողության միջոցառումներն ու ստորացումների հինգ տարին: Հունաստանն լավատեսությամբ, հույսով, արժանապատվությամբ, կայուն քայլերով առաջ է գնում դեպի Եվրոպա, որը փոխվում է»,- ասել է նա:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորական հեռագիր է հղել ՍԻՐԻԶԱ-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին:

«Հանրապետության նախագահը հիշեցնում է Ֆրանսիային եւ Հունաստանին միավորող բարեկամության մասին եւ հավաստում է երկու երկրների միջեւ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով աճի եւ կայունության ապահովումը եվրոյի գոտում»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կարծիք է հայտնել, որ Հունաստանում կայացած վաղաժամկետ ընտրությունների արդյունքը տնտեսական անորոշությամբ է սպառնում Եվրոպային:

«Հունաստանի ընտրությունները կմեծացնեն տնտեսական անորոշությունն ամբողջ Եվրոպայում: Ուստի Միացյալ Թագավորությունը պետք է առաջնորդվի սեփական ծրագրով՝ ապահովելով իր անվտանգությունը»,- ասել Է Քեմերոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]