Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի ըմբշամարտի առաջնությունում անակնկալներ չգրանցվեցին. հավաքականի մարզիչ

Հայաստանի ըմբշամարտի  առաջնությունում անակնկալներ չգրանցվեցին. 
հավաքականի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 26  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիկ Սամվել Գևորգյանի կարծիքով, առաջնությունում անակնկալներ չգրանցվեցին:

«Ումից սպասում էինք հաղթական գոտեմարտեր, նրանք էլ դարձան չեմպիոններ»,-ասաց Սամվել Գևորգյանը: Վերջինիս խոսքով, աշխարհի գավաթի մասնակիցները կորոշվեն Լևոն Ջուլֆալակյանի` հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան մարզապալատում  ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Ստուգատեսում 8 քաշային կարգերում հանդես եկան հանրապետության բոլոր ուժեղագույն ըմբիշները՝ բացառությամբ աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի, ովքեր ազատված էին առաջնությանը մասնակցելու պարտավորությունից: Մրցաշարը բաց թողեց նաեւ 66 կգ քաշային կարգում Հայաստանի 2014 չեմպիոն Միհրան Հարությունյանը, ով նախօրեին առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]