Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանները բացահայտել են Ստեփանավանում տեղի ունեցած դանակահարության դեպքը

Ոստիկանները բացահայտել են Ստեփանավանում տեղի ունեցած 
դանակահարության դեպքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հունվարի 15-ի գիշերը հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բուժօգնության են դիմել 1994թ. ծնված Լևոն Հ.-ն և 1993թ. ծնված Սամվել Շ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին Լևոն Հ.-ն հայտնել է, որ նույն օրը` ժամը 02.00-ի սահմաններում, Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին Սամվել Շ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է մոտ 25-30 տարեկան մի երիտասարդ, խնդրել, որ իրեն տանեն Սպիտակ: Մերժում ստանալուց հետո առաջացած վիճաբանության ժամանակ նրանց են մոտեցել ևս 3-4 երիտասարդներ, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող գործիքով հարվածել է Լևոն Հ.-ին և Սամվել Շ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 15-ին` ժամը 02.00-ի սահմաններում, Ղուրսալի թիվ 1 հասցեում գտնվող գիշերային ակումբի մոտ 1991թ. ծնված Էմին Փ.-ն ընկերոջ (անձը և տվյալները պարզվում են) հետ միասին վիճաբանել են Սամվել Շ.-ի և վերջինիս ընկերներ Վասիլ Ք.-ի (տվյալները պարզվում են), Արմեն Զ.-ի (տվյալները պարզվում են) և Լևոն Հ.-ի հետ, որի ընթացքում ձեռքին եղած ծակող-կտրող գործիքով հարվածել է Սամվել Շ.-ին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս (ըստ դատաբժշկի եզրակացության), իսկ Լևոն Հ.-ին` կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (ըստ դատաբժշկի եզրակացության), որից հետո դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am