Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանի նոր կայքէջը` LevonAronian.com

Լևոն Արոնյանի նոր կայքէջը` LevonAronian.com

ԵՐԵՎԱՆ, 26  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նոր պաշտոնական կայքէջ ունի:

Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը ներկայացրել է իր նոր կայքէջը, որը դեռ գործարկցված չէ, սակայն կունենա LevonAronian.com հասցեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արոնյանը:

Լևոն Գրիգորի Արոնյանը ծնվել է 1982 թվականին։ 2005 թվականի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեեի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009-ի և 2013-ի Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009-ի աշխարհի չեմպիոն, 2006-ի և 2007-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն։ 2011-ին Մոնակոյում մասնակցել է «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձել դրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։ Երկու տարի անընդմեջ՝ 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ 2015-ի հունվարի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 5-րդ շախմատիստն է (2797)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]