Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սամվել Սևյանը հաղթեց «Տատա սթիլ»-ի վերջին տուրում

Սամվել Սևյանը հաղթեց «Տատա սթիլ»-ի վերջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 25  ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանը 6-րդ էր «Տատա սթիլ» մրցաշարի B մրցաշարում:

Մրցաշարի վերջին տուրում Սևյանը խաղում էր Յան Տիմմանի հետ: 14-ամյա գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով և 36-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել: Սևյանը 13 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և զբաղեցրեց 6-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սևյանը առաջին անգամն էր մասնակցում հոլանդական այս գերխոշոր մրցաշարին:

«Տատա սթիլ» B մրցաշարի հաղթող դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Յի Վեյ, ով 13 հնարավորից հավաքեց 10,5 միավոր:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am