Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ-ն անում է հնարավորը ուկրաինական կողմին ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելուն դրդելու համար. Լավրով

ՌԴ-ն անում է հնարավորը ուկրաինական կողմին ճգնաժամը խաղաղ ճանապարհով 
լուծելուն դրդելու համար. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցի ժամանակ ընդգծել է, որ ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուկրաինական կողմին դրդի ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով ՌԴ արտգործնախարարությանը, Լավրովն ԱՄՆ-ին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ուկրաինական իշխանությունների վրա, որպեսզի կարողանա նրան հետ պահել ճգնաժամը ռազմական սցենարով լուծելու տարբերակից:

Քերին Լավրովի հետ զրույցում առաջարկել է ընդլայնել ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունների շրջանակը:

Ուկրաինայում իրավիճակի սրացումը երկրի հարավ-արևելքում ուկրաինացի ուժայինների կողմից անընդհատ կրակահերթերի արձակման պատճառ է դարձել, ինչը կոպտորեն խախտում է մինսկյան համաձայնությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]