Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիգերիայի քաղաքներից մեկում ահաբեկիչների հարձակման հետևանքով պարետային ժամ է սահմանվել

Նիգերիայի քաղաքներից մեկում ահաբեկիչների հարձակման հետևանքով 
պարետային ժամ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի զինվորականները երկրի խոշորագույն քաղաքներից մեկում` Մայդիգուրիում, պարետային ժամ են սահմանել` կապված «Բոկո Հարամ» ծայրահեղ իսլամական խմբավորման ահաբեկիչների հարձակման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նիգերիայի իշխանությունները «Բոկո Հարամ»-ի հարձակումից հետո պարետային ժամ են սահմանել Մայդիգուրիում»,-ասված է «Սինխուա» լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ, որը հղում է կատարել Նիգերիայի ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցչին:

Կիրակի առավոտյան ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են քաղաքի վրա: Հաղորդվում է, որ Մայդիգուրիի շրջանում պայթյունների ձայներ են լսվում, քաղաքի օդային տարածքում ուղղաթիռներ են նկատվել: «Ֆրանս Պրես»-ի փոխամցմամբ` իշխանական զորքերը մարտի են բռնվել ահաբեկիչների հետ:

Իշխանություններն առայժմ զոհերի մասին տեղեկություն չեն հայտնում: Երեկ երեկոյան ահաբեկիչները հարձակվել են Մայդիգուրիից 5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի վրա, որի հետևանքով 15 մարդ է զոհվել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]